Հայաստանը 84-րդ տեղում է Մարդու զարգացման գործակցում
ОбществоՀայաստանն ու Ուկրաինան կիսել են 84-րդ հորիզոնականը Մարդու զարգացման գործակից վարկանիշում, որը կազմվել է Մարդկային ներուժի զարգացման մասին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի զեկույցի շրջանակում։
Հիմնական ցուցանիշները, որոնցով առաջնորդվել են վարկանիշը կազմելիս, կյանքի ակնկալվող տեւողությունն է, ուսման տեւողությունը ու բնակչության մեկ շնչին բաժին հասնող համախառն ազգային եկամուտը։ Բացի դրանից հաշվի են առնվել նաեւ սոցիալական պաշտպանվածության, առողջության ու մշակութային զարգացման, հանցագործությունների, շրջակա միջավայրի պահպանման, որոշումների կայացմանը մարդկանց մասնակցության ցուցանիշները։
Աշխահում մարդկային զարգացման մակարդակով առաջատար են Նորվեգիան, Ավստրալիան , Շվեյցարիան, Գերմանիան ու Դանիան։ ԱՄՆ-ն տասներորդ տեղում է։ Ռուսաստանը՝ 49-րդ, Բելառուսը՝ 52-րդ, Ղազախստանը՝ 56-րդ, Վրաստանը՝ 70-րդ , իսկ Ադրբեջանը՝ 78-րդ տեղում։