Քաջարանում տեղացած առաջին ձյունը՝ լուսանկարներով
Հոկտեմբերի 20-ին Քաջարանում տեղացած առաջին ձյունը գյուղատնտեսությանը չի վնասել, միայն հետաձգել է հացահատիկային մշակաբույսերի ցանքը Սյունքիի տարածաշրջանում։ Այս մասին NEWS.am-ին ասաց գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի գործադիր տնօրեն Արմիկ Բակունցը։ Նրա խոսքով՝ ցրտահարության վտանգ չկա, քանի որ ջերմաստիճանը ցածր չէ։
Նշենք, որ առաջին ձյունը Քաջարանում սկսել է տեղալ վաղ առավոտյան, սակայն փողոցում նստած ձյունն արագ հալչել է։ Առաջին ձյան մասին քաջարանցիներին այժմ հիշեցնում է միայն տանիքներին ու ծառերին նստած ձյունը։