Հայաստանի փողի բազան ավելացել է մոտ 121 միլիարդ դրամով
ЭкономикаՀայաստանում փողի բազան 2016 թվականի դեկտեմբերին կազմել է 1 տրլ 42 մլրդ 299 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, 2015 թվականի դեկտեմբերին այն կազմել է 921 մլրդ 325 մլն դրամ: 2016 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այն ավելացել է 12 0 մլրդ 974 մլն դրամով:
Այդ թվում՝ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ծավալը 2016 թվականի դեկտեմբերին կազմել է 455 մլրդ 402 մլն դրամ: Նախորդ ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 41 մլրդ 788 մլն դրամով` կազմելով 413 մլրդ 614 մլն:
Միևնույն ժամանակ նվազել են թղթակցային հաշիվների ծավալները` 2016-ի դեկտեմբերին կազմելով 315 մլրդ 219 մլն դրամ: Նախորդ ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 7 մլրդ 449 մլն դրամով: 2015 թվականի դեկտեմբերին թղթակցային հաշիվները կազմել էին 322 մլրդ 668 մլն դրամ:
Այլ հաշիվների ծավալը կազմել է 15 մլրդ 651 մլն` ավելանալով 13 մլրդ 453 մլն դրամով: 2015-ի դեկտեմբերին այլ հաշիվները կազմել էին 2 մլրդ 198 մլն դրամ: