Դոլարն արժևորվել է, ռուբլին, եվրոն ու ֆունտը` արժեզրկվել
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 22-ին կազմել է 483,51 դրամ: Այն մարտի 21-ի համեմատ արժևորվել է 0,04 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.51 դրամ՝ արժեզրկվելով 0.30 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 602,60 դրամ է՝ մարտի 21-ի համեմատ այն արժեզրկվել է 0.14 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 22-ին կազմել է 8.36 դրամ` մարտի 21-ի համեմատ այն արժեզրկվել է 0,10 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 269.09 դրամ, ոսկի՝ 19.300.93 դրամ, պլատին` 15.125.49 դրամ: