Հայաստանում պարտադիր ժամկետային զինծառայողները սեփական ցանկությամբ կներգրավվեն պայմանագրային ծառայության մեջ
ОбществоՀայաստանում պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա անձինք սեփական ցանկությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու հնարավորություն կստանան: Հնարավորությունը սահմանվել է Հայաստանում պայմանագրային զինծառայության հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության նոր ծրագրով: Այս մասին Արմենպրեսի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ մեկնաբանելով նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, որ նախարարությունն ավարտին է հասցրել մի ծրագիր, որով նախատեսվում է ընդլայնել պայմանագրային զինծառայության հնարավորությունները:
Ծրագրի ներդրման նպատակն է զարգացնել պայմանագրային զինծառայության համակարգը, ստեղծել ավելի արհեստավարժ բանակ և ավելացնել մարտական հերթապահության գործընթացում պայմանագրային զինծառայողների ներգրավվածությունը:
Հարցին՝ ծրագրի ներդրումը ենթադրո՞ւմ է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում, նախարարությունը տվել է հետևյալ պատասխանը. «Զինծառայողների դրամական ապահովության չափերը սահմանվում են համապատասխան տարվա պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հնարավորությունների շրջանակներում»:
Մարտի 12 ին Վայոց Ձորի մարզում ազատամարտիկների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար ՎիգենՍարգսյանը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը ավարտին է հասցնում մի ծրագիր,որով ընդլայնվելուեն պայմանագրային զինծառայության հնարավորությունները: «Մենք այժմ ավարտական փուլի ենք հասցնումպայմանագրային ծառայության հնարավորությունները ընդլայնելու վերաբերյալ ծրագիրը, որը, վստահ եմ, մեծոգևորությամբ է ընդունվելու մեր հասարակության կողմից»,- նշել է Վիգեն Սարգսյանը: