Ադամ Բարրոն Ֆրանսիայում կկատարի Կոմիտաս
КультураԱդամ Բարրոն Ֆրանսիայում կայանալիք հայկական մրցանակաբաշխությանը կկատարի Կոմիտաս և Կաչչինի Փարիզի սրտում՝ ֆրանսիական հեղինակավոր «Զենիթ» համերգասրահում մարտի 26-ին տեղի կունենա Armenian Europe Music Awards Paris 2017 երաժշտական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության մասնակից,
իրադարձության նախաձեռնողներն են «Աննա Կարոլինա պրոդաքշընը», «Շահբազյան գրուպը», իսկ գեղարվեստական ղեկավարն ու նախագծի տնօրենը՝ Արմեն Անդրյանն է: Հենց նրանց շնորհիվ է իրականություն դառնալու այս կարևոր նախաձեռնությունը: Մրցանակաբաշխության ընթացքում ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) կատարելու է Կոմիտասի «Կռունկը» և Կաչչինիի «Ավե Մարիան»:
Օպերային երգիչը Ֆրանսիայի սրտում կայանալիք այս միջոցառումը պատմական և կարևոր է համարում: «Մրցանակաբաշխությանը կմասնակցեն նաև Հայաստանից ժամանած երաժիշտներ: Համերգը կհամախմբի Ֆրանսիայում և հարևան երկրներում ապրող բազմաթիվ հայերի, ինչպես նաև հայրենիքից ժամանած արտիստների»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշում է Բարրոն:
Ադամ Բարրոն 2013 թ. ապրիլի 13-ին Երևանում հայ երաժշտասերների դատին է հանձնել Ադոլֆ Հասսեի բարոկկո ժանրի «Լարինդա և Վանեսիո» կատակերգական օպերան, որն ընդունվել է մեծ ոգևորությամբ: Վերջերս Ադամ Բարրոյի միջազգային մրցանակների շարքին ավելացել են ևս երկուսը՝ Իտալիայի և Իսպանիայի հեղինակավոր մրցույթներից: