Գագիկ Ծառուկյան. «Ես պարտք ունեմ ժողովրդին տալու»
ОбществоՔիչ առաջ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչների հետ։ Ներկայացնելով դաշինքի 15 առաջնահերթ կետերը` նա դիմեց հավաքվածներին՝ պետք է հնարավորություն տալ իրենց, որպեսզի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ունենան 50+1 ձայն, որպեսզի պայման ու հնարավորություն ստեղծեն ու հնարավորություն տան ժողովրդին շնչելու:
«Ամեն մարզում ինձ դիմում են՝ փրկի, Ծառուկյան ջան: Ես պարտք ունեմ ժողովրդի առաջ, դրա համար եմ վերադարձել՝ չէի կարող փափուկ կյանքով ապրեի մինչ ժողովուրդը տանջվում էր: Այդ պարտքը բարեգործությունը չի, այլ պայմանն ու հնարավորությունն է, որ ես պատրաստ եմ ստեղծել ու մի քանի տարում երկրում համակարգ ու իրավիճակ փոխել»,- ասաց նա:

Անդրադառնալով կոնկրետ ծրագրերին, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ առաջնահերթ բարձրանալու են թոշակները, իսկ գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազելու են: Դաշինքի առաջնորդն անդրադարձավ նաև, իր խոսքերով ասած՝ «այդքան ցավոտ վարկային տոկոսադրույքներին», որոնք հայ ժողովրդի գլխին, իրական պատուհաս են դարձել: Նա, մասնավորապես, նշեց, որ պարզել է, որ Արարատյան դաշտավայրի բնակիչների համար վարկային տոկոսադրույքները չլսված բարձր են՝ 30-36 տոկոս: Այդ պահին հանրահավաքին մասնակից կանանցից մեկը հայտարարեց, որ վարկը փակում է 45 տոկոսով, ինչը զարմացրեց անգամ դաշինքի առաջնորդին: «Դա խայտառակություն է... ես 45 տոկոսի մասին լսած չկայի: Վարկային տոկոսադրույքները պետք է 3-5 տոկոս լինեն, ու մենք դա կանենք»,- հավաստիացրեց նա:
Սոսե Չանդոյան