Քաղաքացիների 86.9%-ը քարոզարշավին հետեւում է հեռուստացույցի միջոցով
Общество«Gellup international Association» ընկերության կատարած հարցման համաձայն` քաղաքացիների 53.4 տոկոսը հետեւում է քաղաքական կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողﬕց իրականացվող քարոզարշավին, 46.6 տոկոսը` ոչ:
Ընկերության ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` հարցվածների 73.7%-ն առավել շատ հանդիպել կամ տեսել է «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» քարոզարշավը, Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավին հանդիպել է հարցվածների 65.7%-ը, «Ելք» կուսակցությունների դաշինքի քարոզարշավին 25.0, իսկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքի քարոզարշավին հարցվածների 19.1%-ը: «Հարցվածների 12.4%-ը հանդիպել է «Հայկական վերածնունդ» կուսակցության, 12.4%-ը «Հայ Հեղափոխական Դաշնակցութ յուն» կուսակցության, 9.4%-ը Հայաստանի կոմունիստական կուսակցության քարոզարշավին: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության քարոզարշավին ականատես է եղել հարցվածների 7.7%-ը, իսկ «Կոնգրես» և ՀԺԿ կուսակցությունների դաշինքի քարոզարշավին` 7.5%-ը»,-ասաց նա:
Քաղաքացիների 86.9%-ը քարոզարշավին հետեւում է հեռուստացույցի, մնացածները՝ ֆեյսբուքի, բուկլետների միջոցով: «Քաղաքական կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերին ծանոթ է հարցված քաղաքացիների 63.8 տոկոսը»,-հավելեց Նավասարդյանը:
«Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» ծրագրերին ծանոթ է հարցվածների 76.4%-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագրերին՝ 65.1%-ը: «Ելք» կուսակցությունների դաշինքի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքի եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագրերին ծանոթ է համապատասխանաբար հարցվածների` 23.1, 16.6 եւ 16.1%-ը: «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրերին տեղյակ է հարցվածների 13.5%-ը, Հայաստանի կոմունիստական կուսակցության ծրագրերին՝ 10.8%-ը, «Ազատ դեմոկրատներ» կո ւսակցության ծրագրերին 8.7%-ը, իսկ «Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրերին ծանոթ է հարցվածների 8.2%-ը»,-ասաց բանախոսը:
«Մասնակցո՞ւմ եք, արդյոք, քարոզարշավի ընթացքում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողﬕց բակերում, համայնքներում իրականացվող հանդիպուﬓերին» հարցին դրական պատասխան է տվել հարցվածների 13.1 տոկոսը, իսկ 86.9 տոկոսը` բացասական:
«Ընտրությունների օրը հարցվածների 27.5%-ը քվեարկելու է այս կամ այն կուսակցության օգտին՝ այլընտրանք չտեսնելու պատճառով: 26.1%-ն էլ համակրում է կուսակցության լիդերին»,-հավելեց Արման Նավասարդյանը:
«Gellup international Association» ընկերության կողմից հարցումներն անցկացվել են մարտի 12-19-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել են 1145 հոգի՝ մարզերից եւ համայնքներից: