Բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել 0.83 մլն դրամ
ЭкономикаՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 20.03-24.03.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 370.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել 640.98 հազար դր ամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազար դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 628.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 4 ծառերի համար կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 574.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 54.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հազար դրամ գումարով. որից՝
Կոտայքի տարածքային բաժնի կողմից մթնոլորտային օդն աղտոտող գարշահոտ աղբի տեղադրման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0 հազար դրամ գումարով և հաշվարկվել է 12.48hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.48 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար՝
Արարատի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնից ապօրինի 11 հատ արտույտ որսալու դեպքի փաստով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 70.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.83 մլն դրամ գումար: