Ереван, 23.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Трамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят» ААЦ подала два иска против Степана Асатряна ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и Арменией BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точности Пашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рождения Константин Орбелян номинирован на премию Cultural Icon Award В Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН Трамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у власти В Германии сошел с рельсов поезд метро


«Հայաստանի ներդրողների ակումբի» ստեղծումը բեկումնային է լինելու. ՀՀ վարչապետ

Общество

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ այսօր պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը: Նշենք, որ 2017 թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայա զգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետը միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է. «Ակումբի անդամներից յուրաքանչյուրին ճանաչում եմ և մեծ մասի հետ ունեմ ընկերական, բարեկամական հարաբերություններ: Իրականում այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա համար, որ գալու են առողջ, երկարատև ներդրումներ, երկարատև բիզնես ծրագրեր, այլև մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ: Մեր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ես բազմիցս ասել եմ. բազմաթիվ երկրներ, որոնք վերջին 20-30 տարում որակ են փոխել, կանգնած են եղել ոչ պակաս խնդիրների առջև, քան մենք ունենք: Բայց նրանց համարձակությունը, հավակնոտ ծրագրերը, պրագմատիկ և ռացիոնալ լինելը, կամքը, նպատակասլացությունը, որոշ դեպքերում՝ կոշտությունը բերել են նրան, որ իրենք երկիր են փոխել: Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ»: 

Կարեն Կարապետյանը շեշտել է, որ «Հայաստանի ներդրողների ակումբի» յուրաքանչյուր անդամն իր պատմությամբ, իր օրինակով ստեղծել է բիզնես կայսրություն, և գալով Հայաստան՝ նրանք որակ են փոխելու: «Բացի այդ, անդամներից յուրաքանչյուրն ունի մեծ շրջապատ, և այս ակումբը դառնալու է կամուրջ իրենց շրջապատի, իրենց հետ կապիտալով, գործով կապված մարդկանց ու մեր երկրի միջև: Այս ակումբի մուտքը Հայաստան նաև նպաստելու է ֆինանսական, կապիտալի շուկայում առկա բացերի լուծմանն ու զարգացմանը: Ակումբի անդամները նաև իրենց բարոյական կերպարով, պահելաձևով, նոր մշակույթ են մտցնելու բիզնես էլիտայի մեջ, ինչը չափազանց կարևոր է: Ես ձեզ բոլորիդ ողջունում եմ և խորին շնորհակալություն հայտնում: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ընկերոջը, Հայաստանի Հանրապետության մեծ բարեկամին, բարեգործին, ներդրողին՝ Սամվել Կարապետյանին: Դուք բոլորդ չեք պատկերացնում՝ ինչքան կարևոր գործ եք արել: Ես վստահ եմ, որ կառավարության հետ այս ակումբի համագործակցությունը լինելու է շատ կանխատեսելի և հասկանալի: Մենք մի բան հստակ ենք ասել. մենք ցանկացած բիզնեսմենի գործընկերն ենք, և դուք ռեգուլյար զգալու եք մեր այդ ձգտումը: Չափազանց կարևորում եմ, որ ակումբը լինի հաջողակ, և հենց ճիշտ հիմքն այն է, որ սա ոչ թե բարեգործական, այլ ագրեսիվ բիզնես ակումբ է», - խոսքը եզրափակել է Հայաստանի Հանրապետության վարչապետը: 
«Հայաստանի ներդրողների ակումբը» ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված առաջին ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն է մեր երկրում, որի նպատակն է ներքին և արտաքին մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավմամբ նպաստել ՀՀ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հետևյալ ոլորտների զարգացմանը՝ էներգետիկա, այդ թվում՝ այլընտրանքային էներգիայի արտադրություն, էներգետիկ և զբոսաշրջային ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, հանքանյութի վերամշակում, սննդի և թեթև արդյունաբերություն: Նմանատիպ պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարևոր տեղ են զբաղեցնում զարգացած պետությունների ֆինանսական գործիքների շարքում՝ հանդիսանալով տնտեսական աճի և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործոն: 
Ֆոնդը, որի կառավարիչը «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ-ն է, իր գործունեությունն իրականացնելու է նոր և գործող ընկերությունների կապիտալի մասնակցության, պարտատոմսերի և անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև փոխառությունների տրամադրման տեսքով: Անդամակցել կարող են ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչը, ելնելով ֆոնդի բնույթից, պետք է հաստատվի հիմնադրամի կառավարող ընկերության՝ «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ տնօրենների խորհրդի կողմից: «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այդ մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 49-ը:

 

Трамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»