Թեհրանն ապրիլին կհյուրընկալի առաջին միջազգային մարաթոնը
СпортԻրանի Աթլետիկայի ֆեդերացիան հաջորդ ամիս պատրաստվում է հյուրընկալել Թեհրանի առաջին միջազգային մարաթոնը:
Ինչպես հաղորդում է Press TV-ն, մարաթոնին տասնյակ մարզիկներ են մասնակցելու տարբեր երկրներից, որոնք արդեն հայտնել են իրենց պատրաստակամությունը մասնակցելու մարզական միջոցառմանը:
Մրցավազքը նախատեսված է անցկացնել ապրիլի 7-ին: Մրցակիցները հնարավորություն կունենան անցնելու 10 կմ երկարությամբ ճանապարհը, ամբողջական մարաթոնը և կես-մարաթոնը:
10 կմ մրցավազքի հաղթողը կպարգևատրվի 1000 դոլար գումարային մրցանակով: Երկրորդ տեղը զբաղեցնողը կարժանանա 700 դոլար պարգևավճարի, իսկ երրորդ տեղի մրցանակակիրը` 500 դոլար:
Կես-մարաթոնի հաղթողը կստանա 1500 պարգևավճար, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակակիրները` 1000 և 500 դոլար` համապատասխանաբար: Կես մարաթոնի երկարությունը կազմում է 21.0975 կմ:
Մարաթոնի երկարությունն (42.195 կմ) առաջինը հաղթահարողը կստանա 3000 դոլար պարգևավճար, երկրորդ տեղը զբաղեցնող 6 մարզիկ կստանա 2500-500 դոլար պարգևավճար: