Ֆուտբոլի հավաքականի անդամները աջակցությունն են հայտնել Գևորգ Ղազարյանին
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները սոցցանցերում իրենց աջակցությունն են հայտել Գևորգ Ղազարյանին:
«Շուտ լավացիր և մնա ուժեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:
«Հույս ունեմ շուտ կլավանաս, եղբայր: Լիահույս եմ, որ էլի գոլեր խփես և միասին կշենք: Ուժեղ եղիր և լավ ապաքինում»,- գրել է Մարկոս Պիզելին:
«Սա քո հաղթանակն էր, ուժեղ մնա»,- գրել է Էդգար Մանուչարյանը:
Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է: Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Նրա ոտքնայժմ գիպսի մեջ է: Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության և, ամենայնհավանականությամբ, կենթարկվի վիրահատության: