Facebook Messenger-ը նոր հնարավորություն ունի
Facebook ընկերությունը չի դադարում զարմացնել և ուրախացնել օգտատերերին։
Reuters-ը հայտնում է, որ Facebook Messenger հավելվածում նոր հնարավորություն կստեղծվի, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան միմյանց ուղարկել իրենց գտնվելու վայրի ճշգրիտ կոորդինատները՝ գեոլոկացիան։
Ընկերությունում հետազոտություններ են անցկացվել, որոնց արդյունքում պարզվել է, որ Messenger-ում ամենահաճախ հնչող հարցն է «Որքա՞ն հեռու ես դու»։
