Ամերիկացի ներդրողներն ավելի ու ավելի շատ են հետաքրքրվում Հայաստանի ներդրումային հնարավորություններով. Միլս
ЭкономикаՀայ-ամերիկյան գործընկերության մեջ իր կարևոր ներդրումն ունի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը:
Նման հայտարարությամբ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
«1992թ-ից ի վեր ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Հայաստանի քաղաքացիների կյանքի բարելավման նպատակով տրամադրվել է շուրջ 1.1 միլիարդ դոլար: ԱՄՆ ՄԶԳ ծրագրերն իրական փոփոխություն են բերել բազմաթիվ ոլորտներում, որոնցից ամենակարևորը ՏՏ ոլորտն էր: ՄԶԳ ծրագրերն ուղղված են նաև ջրային ռեսուրսների կառավարմանը, տուրիզմի զարգացմանը, հակակոռուպցիոն և քաղաքացիական հասարակությանն ուղղված ծրագրեր»,- նշեց դեսպանը:
Միլսի խոսքով` տնտեսական ասպարեզում հայ-ամերիկյան հարաբերություններն անցում են կատարում օգնությունից առևտրի, քանզի Հայաստանի տնտեսության մեջ տեղի են ունեցել նշանակալի տեղաշարժեր:
«Ամերիկացի ներդրողներն ավելի ու ավելի շատ են հետաքրքրվում Հայաստանում իրական ներդրումներ անելու հնարավորություններով: Վերջին երկու տարիների ընթացքում մենք կարողացել ենք ապահովել 500 հազար ԱՄՆ դոլարի ներդրում էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում:
Մենք ակնկալում ենք մեծացնել մեր ներդրումները վերականգնող էներգետիկայի, ագրոբիզնեսի և տ եղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,- ընդգծեց ամերիկացի դիվանագետը:
Միլսը շեշտեց նաև, որ ներդրումների ներգրավման հարցը բոլոր հանդիպումներում բարձրացնում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը