Ռոյսը սկսել է մարզվել անհատական ծրագրով
СпортԱյսօր առավոտյան Դորտմունդի «Բորուսիան» նախախաղային մարզում է անցկացրել,- տեղեկացնում է Ruhr Nachrichten-ը:
Ըստ աղբյուրի` պաշտպան Պապաստատոպուլոս Սոկրատիսը, դարպասապահ Ռոման Բյուրկին և հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վերադարձել են մարզումներին:
Կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով վնասվածք էր ստացել Լևերկուզենի «Բայերի» հետ հանդիպմանը, այսօր մարզվել է անհատական ծրագրով:
Հիշեցեննք, որ «Բորուսիան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի «Շալկեի» հետ: «Ռուրյան դերբին» կկայանա ապրիլի 1-ին: