Ո՞ւմ և ինչու են փորձել սպանել «Արմավիր» ՔԿՀ-ում. ի՞նչ կապ ունի դրա հետ «Նորատուսից Ալիկը». «Իրավունք»
Общество«Իրավունք» թերթը գրում է.
«Օրերս «Արմավիր» ՔԿՀ-ում սպանության փորձ էր գրանցվել: Ըստ այդմ, կողոպուտի համար 4 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել մի այլ կալանավորի:
Միաժամանակ լուրեր տարածվեցին, որ տուժողը նորատուսցի Ալիկի մորաքրոջ տղայի սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանն է: Իսկ սպանության պատվերը, նույն լուրերի համաձայն, գալիս է քրեական հեղինակություն Ալիկ Բայանդուրյանից՝ նորատուսցի Ալիկից:
Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք հետաքրքրվել Մեխակ Հարությունյանի հորեղբորից՝ Մուրադ Հարությունյանից: Նա ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը՝ տալով հետևյալ պատասխանը. «Երևի այդքան էլ այդպես չէ, չգիտեմ: Այս պահին ես չեմ կարող կոնկրետ պատասխանել ձեր հարցին: Խնդրում եմ, ինձ մի տվեք էդ հարցը, էլի...»:
Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: