Ереван, 23.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и Арменией BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точности Пашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рождения Константин Орбелян номинирован на премию Cultural Icon Award В Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН Трамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у власти В Германии сошел с рельсов поезд метро В Армении 27 января объявлен днем памяти погибших при защите Отечества Главный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить Гренландию


Ընկերներս երբեմն ինձ մեղադրում են ավելորդ համեստության համար

Общество

Hraparak.am-ը գրում է.

Հարցազրույց ԱԺ պատգամավորության թեկնածու 

Ռոբերտ Սարգսյանի

Հետ  

- Դուք երկրորդ անգամ եք փորձում պատգամավոր դառնալ։ Պետք է ենթադրել, որ օրենսդիրի աշխատանքը Ձեզ հոգեհարազատ է։ Խնդրում եմ ասեք՝ ինչո՞վ է այն գրավել Ձեզ, ո՞րն եք համարում պատգամավորի գլխավոր առաքելությունը եւ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա աշխատանքն Ազգային ժողովում։ 

- Նախ ասեմ, որ պատգամավորությունն ինձ համար երբեւիցե ինքնանպատակ չի եղել: Պատգամավոր լինելն ինձ համար ճանապարհ է՝ ծառայելու մեր ժողովրդին: Պատգամավորական իմ առաջին մանդատի շրջանակում ավելի կարեւորել եմ ընտրողներիս հետ անմիջական կապը, հանդիպումներն ու նրանց խնդիրներին լուծումներ տալը: Այդ ամենն արել եմ մեծ սիրով, նվիրվածությամբ, պատասխանատվության զգացումով եւ առանց ավելորդ խոսքեր շռայլելու:

Ինձ համար իսկապես մեծ պատիվ է, որ Հանրապետական կուսակցությունն այս անգամ էլ վստահեց ինձ ու առաջարկեց ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 1 ընտրատարածքում՝ հնարավորություն տալով հենց ա՛յս կարգավիճակով շարունակել օգտակար լինել մեր քաղաքացիներին:

Ըստ իս, ընտրող-պատգամավոր հարաբերությունը, բացի մարդկային հարաբերություն լինելուց, երկկողմանի աշխատանք է, որի նպատակներից է բոլորիս համար ընդունելի եւ զարգացած երկիր ունենալը: Սա այն սկզբունքն է, որով կշարունակեմ առաջնորդվել հետագայում:  

- Միեւնույն ժամանակ Դուք ամենաակտիվ պատգամավորներից չեք եղել․ թեպետ նիստերին պարտաճանաչ մասնակցել եք, սակայն ելույթներ չեք ունեցել։ Համեստությո՞ւնն է պատճառը, թե՞ կարծում եք՝ «խոսքը» երկրորդական է, ավելի կարեւոր բաներ կան։  

- Վերջին շրջանում այս թեմային բազմիցս եմ անդրադարձել՝ նշեմ, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ եմ եւ ակտիվորեն ներգրավված եմ հանձնաժողովի աշխատանքներին: Մի հանձնաժողովի, որի աշխատանքը միգուցե քիչ տեսանելի է, բայց ոչ պակաս ծավալուն ու պատասխանատու է:

Չեմ թերագնահատի «խոսք» երեւույթի դերը, բայց նախորդ տարիներին գերադասել եմ աշխատել, հարցեր լուծել՝ առանց ավելորդ խոսքերի:

Ինչպես արդեն նշեցի, պատգամավորական իմ գործունեության ընթացքում ավելի կարեւորել եմ ընտրողներիս հետ անմիջական հանդիպումներն ու նրանց բարձրացրած ամենաբազմազան խնդիրներին իմ իրավասությունների ու հնարավորությունների շրջանակում լուծումներ տալը:

Մեր ընտրատարածքի բոլոր բնակիչները գիտեն, որ յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրերն իմ կողմից կազմակերպվող քաղաքացիների ընդունելություններն են, որի շրջանակում իրենք հենց բազմաթիվ հարցեր են բարձրացրել եւ լուծումներ ստացել:

Ես միշտ եղել եմ հասանելի ու պատրաստակամ մեր բնակիչների համար, օգնել եւ աջակցել եմ, ինչով կարող եմ:

Ընկերներս երբեմն ինձ մեղադրում են ավելորդ համեստության համար: Բայց, փառք Աստծո, ոչ մեկն այսքան ժամանակ ինձ չի մեղադրել անգործության կամ ոչ հետեւողական լինելու մեջ: 

- Դուք նաեւ ծնունդով ղարաբաղցի եք, պահպանե՞լ եք կապերը փոքր հայրենիքի հետ, լինո՞ւմ եք Արցախում, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստան-Արցախ շփումներն ու ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Մանավանդ՝ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են հնչում «հողերը հանձնելու» մասին խոսակցությունները։  

- Ես ծնունդով Արցախի Ճարտար քաղաքից եմ ու շատ հպարտ եմ, որ հերոսական հողուջրի զավակ եմ: Մեր պապական օջախն այսօր էլ այնտեղ է, ու ես հաճախ եմ լինում Ճարտարում: Ես նաեւ Ճարտարի պատվավոր քաղաքացի եմ:

Լուսահոգի հայրս, ով զինվորական սպա էր, ինձ ու մեծ եղբորս այնպես է դաստիարակել, որ երբեք չկտրվենք մեր արմատներից: Նաեւ խոստովանեմ, որ ամեն անգամ այցելելով Արցախ, նոր ուժ ու լիցքեր եմ ստանում՝ ավելին անելու թե՛ մեծ եւ թե՛ փոքր հայրենիքիս համար:

Իսկ խնդրի կարգավորման հետ կապված իմ դիրքորոշումը որեւէ կերպ չի տարբերվում մեր կուսակցության դիրքորոշումից, որն առկա է նաեւ Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում: Եվ, ընդհանրապես, միշտ ենք ասել, որ մենք կողմնակից ենք Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանը, ինչը, սակայն, չի նշանակում, որ հակառակորդի կողմից ագրեսիայի փորձի դեպքում համարժեք կամ ավելի կոշտ պատասխան չենք տալու:

Մեր ժողովուրդն աշխարհին բազմիցս է ապացուցել, որ Հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում բռունցքվել գիտի:  

- Արդեն իսկ ընտրապայքարը թեժացել է, Դուք մրցակիցներ ունեք ոչ միայն այլ կուսակցությունների ներկայացուցիչների, այլ նաեւ Ձեր կուսակցության ներսում։ Ձեր ընտրատարածքից տագնապեցնող լուրեր են հասնում։ Կհաջողվի՞ խաղաղ, բարեկիրթ ընտրապայքար իրականացնել, թե՞ որքան մոտենան ընտրությունները, վիճակն այնքան լարվելու է՝ անկանխատեսելի հետեւանքներով։ 

- Չեմ կիսում Ձեր կարծիքը. Հանրապետական կուսակցությունը միասնական է, ու մենք՝ կուսակցական ընկերներով, մեկս մյուսի դեմ չենք պայքարում: Մեր մրցակիցները մյուս 8 քաղաքական ուժերն են, որոնք մասնակցում են խորհրդարանական այս ընտրություններին, ինչը, կարծում եմ, նորմալ է:

Մենք քաղաքակիրթ ընտրարշավի կողմնակիցն ենք, ու առնվազն մեր կողմից ամեն ինչ արվում է, որ հնարավորինս բացառվեն այնպիսի երեւույթները, որոնք կարող են վնասել թե՛ նախընտրական գործընթացին եւ թե՛ ընտրություններին ընդհանրապես: Քարոզչական երրորդ շաբաթն ամփոփում ենք դրական լիցքերով, ունեցել եմ արդեն բազմաթիվ հանդիպումներ թե Ավանի եւ թե Նոր Նորքի բնակիչների հետ, ընդ որում՝ տարբեր ձեւաչափերով:

Վստահ եմ, որ այդպիսի դրական տրամադրությամբ էլ կգնանք դեպի ապրիլի 2-ը: Բոլորիս մաղթում եմ բարի ընթացք եւ հաջողություն։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ  

За пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах