Արթուր Դավթյանի համար անսպասելի է աշխարհի գավաթի խաղարկության 4 վարժություններում եզրափակիչ դուրս գալը
ЭкономикаՄարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանի համար անսպասելի է աշխարհի գավաթի խաղարկության 4 վարժություններում եզրափակիչ դուրս գալը:
«Ինձ համար անսպասելի էր, որ կկարողանայի 4 վարժությունում եզրափակիչ դուրս գալ: Կատարեցի ամենաբարդ փորձս, եզրափակիչում էլ փորձում էի պայքարել մեդալների համար: Ազատ վարժությունում նախնական գնահատականս մի քիչ ցածր էր: Իսկ հենացատկում իմ երկրորդ ցատկը այդքան էլ բարդ չէր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավթյանը:
Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Դավթյանը արծաթե մեդալ շահեց հենացատկերի վարժությունում, իսկ բրոնզե մեդալ` նժույգթափերում: