Էջմիածնում կինը շենքի 4-րդ հարկից նետվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել
ОбществоԷջմիածնում 40-ամյա կինը շենքի 4-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել: NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ ահազանգը ստացվել է «Վաղարշապատ» ԲԿ-ից։
Նրա խոսքով, մարտի 28-ին, ժամը 14:35 բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 1977-ին ծնված կին, պարզվել է, որ կինը նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմանում ինքնասպանություն գործելու նպատակով շենքի 4-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից ցած է նետվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: