Պոլ. Մեսսիի որակազրկումը հակասում է խաղի կանոններին
СпортՖուտբոլային նախկին մրցավար Գրեմ Պոլը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի որակազրկումը խաղի մրցավարին հայհոյելու համար:
«Մրցավարին հայհոյող ֆուտբոլիստները պետք է հեռացվեն դաշտից և որակազրկվեն: Սակայն ինձ զարմացրեց Մեսսիի որակազրկումը: Չիլիի հետ խաղում արգենտինացին հայհոյել է եզրային մրցավարին: Ակնհայտ էր, որ նա զայրացած էր մրցավարի որոշումից: Մրցավարները չնկատեցին դա:
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն դրվագն ուսումնասիրելուց հետո որոշել է խստորեն պատժել ֆուտբոլիստին: Գտնում եմ, որ դա հակասում է խաղի կանոններին»,- Պոլի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը: