ՀՅԴ–ն կառավարության մաս է կազմում, բայց կառավարության մոտեցումը չի ընդունում. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
– Պարոն Մանոյան, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցի վերաբերյալ, մասնավորապես` ձեր կուսակցության առնչությամբ: Այն է` դուք իշխանության մաս եք կազմում: Դա ենթադրում է, որ փաստացի կողմ եք Մադրիդյան սկզբունքներին: Բայց հրապարակավ դեմ եք արտահայտվում:
– Դա իր մեկնաբանությունն է: Ինչպես որ ինքն է ասում, թե իրենք հենց այդ հարցով իշխանություններին կպաշտպանեն, մենք էլ ասում ենք, որ հենց այդ հարցով իշխանություններին չենք պաշտպանի:
Որովհետև Հանրապետական կուսակցության հետ մեր համագործակցության վերաբերյալ ստորագրված հուշագրի մեջ այդ կետը չկա: Եվ պատահաբար չէ, որ չկա: Եվ, փառք Աստծո, որ չկա: Հուշագրի մեջ ընդամենը գրել ենք, որ Արցախի հարցով միասին կգործակցենք: Բայց ոչ մի տեղ չի ասվում, որ լուծման հարցում մենք համակարծիք ենք:
– Բայց փաստացի Մադրիդյան սկզբունքներն են այսօր, որպես բանակցությունների հիմք դրված իշխանությունների սեղանին:
– Մենք մեր տեսակետն ենք հայտնել դրա մասին բազմաթիվ անգամներ: Երեկ էլ, նույն այդ հաղորդումից հետո, Արմեն Ռուստամյանն էլի’ կրկնեց:
– Կարելի՞ է կառավարության մաս լինել, բայց կառավարության արածի համար պատասխանատվություն չկրել:
– Պատասխանատվություն կրել–չկրելու հարցը չէ: Ասում ենք` մենք համաձայն չենք այդ մոտեցմանը:
– Բայց այդ դեպքում ինչո՞ւ եք մի կառավարության մաս կազմում, որն այդ մոտեցումն է ընդունում:
– Մենք համագործակցության հուշագիր ունենք, որի մեջ կան կետեր, թե ինչի համար ենք մտել: Ուզում եք` ուղարկեմ` նայեք:
– Պրագմատիզմ և ռոմանտիզմ. ինչպե՞ս եք մեկնաբանում այս հասկացությունները քաղաքականության մեջ:
– Խաղալիք բառերով չեմ ուզում զբաղվել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: