Մահացել է «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ Վալերի Գլուշակովը
Спорт58 տարեկանում մահացել է Մոսկվայի «Սպարտակի» ու ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Վալերի Գլուշակովը, փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:
Վալերի Գլուշակովը «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դենիս Գլուշակովի հորեղբայն է: 1989-1990-ը նա հանդես է եկել Աբովյանի «Կոտայքում»: 2006-ից Վալերի Գլուշակովը մարզչական աշխատանք էր կատարում ռուսական «Նիկա» ակումբում: