Մահացել է նոբելյան մրցանակակիր, ակադեմիկոս Ալեքսեյ Աբրիկոսովը
Общество88 տարեկանում կյանքից հեռացել է ակադեմիկոս Ալեքսեյ Աբրիկոսովը՝ խորհրդային եւ ամերիկյան ֆիզիկոս-տեսաբան, 2003-ին ֆիզիկայից նոբելյան մրցանակակիր։ Այս մասին հայտնել է ՌԴ կրթության նախկին նախարար Դմիտրի Լիվանովը։
Մոսկովյան հայտնի ձեռնարկատերերի՝ Աբրիկոսովների սերունդ Ալեքսեյ Աբրիկոսովը ծնվել է 1928-ին, ակադեմիկոսի ընտանիքում։ Գերազանց ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ նա 1951-ին պաշտպանել է թեկնածուական աշխատանքը։
1964-ին Աբրիկոսովը դարձել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1987-ին՝ ակադեմիկոս։ 1991-ին Իլինոյսում Արգոնի ազգային գրադարանի հրավերով նա ԱՄՆ է տեղափոխվել, դասավանդել Իլինոյսի եւ Յուտա նահանգների համալսարաններում։
2003-ին Վիտալի Գինզբուրգի եւ Էնթոնի Լեգեթի հետ միասին նա Նոբելյան մրցանակ է ստացել՝ «գերհաղորդիչների եւ գերհոսող հեղուկների տեսության շուրջ հիմանարար աշխատանքների» համար։