Ереван, 21.Декабрь.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФ Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в Минске Картина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в Красноярске Генсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного Карабаха Bernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человек Персидский залив окрасился цветом крови, как в библейском пророчестве С азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для Армении Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с Россией Поведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт Амстердам Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в Венесуэле


Կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ

Экономика

 ՀՀ կառավարությունը մարտի 30-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարությունն ընդունել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք որոշումներ: Ինչպես նշել է  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, նախորդ շաբաթ հասարակությանն է  ներկայացվել հարկային, մաքսային բարեփոխումների երկրորդ  փուլը: 

«Գործարար աշխարհի կողմից այն շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել,  և Ձեր հանձնարարականով մենք արդեն ձեռնամուխ ենք եղել երկրորդ փուլի աշխատանքներին: Այսօր երեք նախագիծ արդեն ներկայացնում ենք կառավարության քննարկմանն ու հաստատմանը»,-նշել է Վ.Հարությունյանը:

Եվ այսպես՝ գործադիրը սահմանել է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական hաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար hարկ վճարողների չափանիշները, ԱԱՀ  զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ  փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները: Համապատասխան որոշման ընդունման նպատակը ՀՀ հարկային օրենսգր քի կիրարկումն ապահովելն է: Խնդիրն այն է, որ  արտահանումը խթանելու համար անհրաժեշտ է աստիճանաբար պարզեցնել արտահանողներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը և կրճատել ժամկետները:

Որոշմամբ առաջարկվում է սահմանված  չափանիշներին բավարարող հարկ վճարողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնել էականորեն պարզեցված ընթացակարգով և անհամեմատ ավելի կարճ ժամկետներում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գ ումարների միասնական հաշիվ մուտքագրումը, իսկ 2017թ. ընթացքում՝ վերադարձը իրականացվում է՝ առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատարելու, ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայումս սահմանված 90 օրվա փոխարեն:

Գործադիրը հավանություն է տվել նաև ՊԵԿ-ի ներկայացրած   «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակը ՀՀ ներդրումային միջավայրի բարելավումն ու տնտեսվարող սուբյեկտների ներդրումային ակտիվության բարձրացումն է:

Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների և հումքային ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Միաժամանակ, նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի և գործարար ծրագրերի շրջանակում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, սահմանվում է մեկ տարի, ինչը ներդրողներին հնարավորություն կըն ձեռի էականորեն կրճատել իրենց կողմից կատարված ներդրումների հետ գնման ժամկետը՝ դրանով իսկ բարձրացնելով մեր երկրի ներդրումային գրավչությունը:

Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ ՄՄԱՏՀ մուտք գործելու կարգը:  Արդյունքում ակնկալվում է դյուրացնել էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրմումը և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ ՄՄԱՏՀ մուտք գործելը:

Կարեն Կարապետյանը կարևորել է  ընդունված որոշումները և նշել. «Պետք է այդպես համարձակ գնալ առաջ: Մենք այս տարի նախատեսում ենք պլանավորածից ավելի շատ սեփական եկամուտներ, և գտնում ենք, որ բիզնեսի համար  ստեղծում ենք ավելի բարենպաստ պայմաններ»:  

Մեկնարկել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը 

Գործադիրն ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Սյունիք ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներակայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» որոշում:

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ և ընդհանուր սահմա ն ԻԻՀ հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար:

Ազատ տնտեսական գոտին առավել արդյունավետ կգործի ԻԻՀ սահմանագծին՝ Սյունիքի մարզում, ինչը կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ նաև կնպաստի ՀՀ արտասահմանյան կապիտալի ներհոսքին, ՀՀ տարածքային զարգացման, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդման, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և տարվող բանակցությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործման: ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի նպաստել ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ուն եցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության ձեռքբերումների առավել արդյունավետ օգտագործմանը՝ ի օգուտ երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման:

Կարևորելով  ազատ տնտեսական գուտու ստեղծումը՝ Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարել է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Վրաստանի գործընկերներին ուղարկել այդ տեղեկատվությունը հարթակի պատրաստ լինելու վերաբերյալ:  

«Մենք պատրաստ ենք պայմաններ տրամադրել տվյալերկրների տնտեսվարողներին, որոնք  շահագրգռված են համագործակցելու իրանական կողմի հետ»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հետաքրքրվել է նախարարից, թե որ փուլում է գտնվում իրանական կողմի հետ արտահանման ընկերության ձևավորման վերաբերյալ բանակցությունները: Ս.Կարայանը տեղեկացրել է, որ բանակցություններն ակտիվ ընթանում են և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը 10 օր առաջ այցելել է Իրան, որտեղ քննարկումներ են իրականացվել:  Իրանական կողմը խոս տացել է, որ մոտ ժամանակներս այդ կազմակերպության ձևավորման վերաբերյալ առաջարկություն կներկայացնի: Կարեն Կարապետյանը հորդորել է հետևողական լինել այդ հարցում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ դադարեցվել է «Ինստիգեյթ ռոբոտիքս»  ՓԲԸ  «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը: Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարել է  տեղեկանք պատրաստել ազատ տնտեսական գոտիների և այնտեղ գործունեություն ծավալող ընկերությունների  գործունեության արդյունավետության վերաբերյալ: 

Կառավարությունը շարունակում է խրախուսել ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր  

Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Նանման» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների  հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կերկարաձգվի երեք տարով: Ընկերությունը նախատեսում է արդիականացնել և ընդլայնել արդեն իսկ գործող կարի արտադրամասը։ «Նանման» ՍՊԸ նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 20 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 13 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 15 աշխատատեղ` 2017թ. 80, 2018թ. 100 և 2019թ. 12 0 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Մեկ այլ որոշմամբ էլ երեք տարով հետաձգվել է ներդրումային ծրագրի շրջանակում «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ կողմից ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը: «Ռուսալ Արմենալ»-ն  Primetals Technologies Limited  էլեկտրոստատիկ պատման  համակարգի տեղադրման շնորհիվ կավելացնի աստիճանական արտադրության հզորությունները և կընդլայնի ապրանքային արտադրանքի անվանացանկը: Ընկերությունն ալյումինե համաձուլվածքներից փայլաթիթեղ արտադրելու համար  նախատեսում է իրականացնել շուրջ 423 մլն ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի մոտ 4 աշխատատեղ` 389 հազար դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ԱՍԿԵ Գրուպ» ԲԲԸ կողմից ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը ևս մեկ տարով հետաձգելու համար:  Ընկերությունը պողպատյա ամրաններ և աղացման գնդեր արտադրելու համար նախատեսում է ստեղծել  մետաղյա աղեղային հալման վառարան,  որի համար կիրականացնի  2.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի մոտ 32 աշխատատեղ` 2016թ. 180, 2017թ. 200 և 2018թ. 220 հազ. դրամ միջին աշխատավարձով: 

Աջակցություն է տրամադրվել ներդրող ընկերությանը

Գործադիրը հավանություն է տվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում հողամասերն առանց մրցույթի վարձակալության տրամադրելու համար «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» կողմից ներկայացված հայտին: Ըստ այդմ՝ աջակցություն է ցուցաբերվում ներդրող ընկերությանը, ինչպես նաև ՀՀ վերականգնվող էներգետիկայի քաղաքականության իրականացման համար անհատական քայլերի որոշակիացմանը: 

«ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրով  սահմանվել են գործողություններ տասնամյա հեռանկարում՝ 2011-2020թթ.. վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության խթանման համար: Միաժամանակ սահմանվել է փուլային մոտեցում՝ այդ գործողությունների և համապատասխան թիրախների վերանայման, դրանց արդյունքների գնահատման, փոփոխված իրավիճակի գնահատման արդյունքում նոր գործողությունների և թիրախների սահմանման նպատակով:

Եվ այսպես, կառավարության որոշմամբ թույլատրվել է  ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր համայնքների վարչական սահմաններում գտնվող, Կոտայքի մարզի Մեղրաձոր, Հրազդան համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ընդհանուր մինչև 1,250 հեկտար  առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրել ԱՄԷ-ում գրանցված  «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը՝ վերականգնվող էներգիայի (քամու) կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության առաջնեկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Ինչպես նշել է  ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, նախարարության գնահատականներով նախատեսվող քամու կայանների հզորությունը կկազ մի մոտ մինչև 150 մեգավատտ, իսկ ներդրումների ծավալը՝ 150 մլն դոլար:Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և հորդորել նախարարին հետևողական լինել  և ուշադրության կետրոնում պահել տվյալ ծրագրի  իրականացման ընթացքը: 

Օրենսդրական նախաձեռնություններ 

Օրինագծով  սահմանվել է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության՝ ՀՀ սահմանադրության մի շարք կարգավորումներ: Հավանության է արժանացել նաև  «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման արդյունքում օրենսդրությամբ կնախատեսվեն արդի դատաիրավական բարեփոխումներով դատախազության գործունեության համատեքստում առաջնային համարվող մի շարք ուղղությունների նոր կարգավորումներ, ինչպես նաև կապահովվի «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համապատասխանությունը 2015թ. դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ ՀՀ սահմանադրությանը:

Նախագծով, մասնավորապես,   առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին նշանակել մրցույթի հայտարարման միջոցով՝ համապատասխան թեկնածուների հայտերի ներկայացմամբ, և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին ընտրել մրցույթի արդյունքներով՝  որակավորման անդամների կեսից ավելի ձայներով ընդունված որոշմամբ: Հավասար ձայներ ստացած թեկնածուների դեպքում որոշումը կարող է կայացնել ՀՀ գլխավոր դատախազը: 

Օրենքի նախագծով սահմանվել է, որ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել երեսուն տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտր ական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով օժտված այն անձը:

Օրինագծով  սահմանվել է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության՝ ՀՀ սահմանադրության մի շարք կարգավորումներ: Այսպես՝ գլխավոր դատախազն ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է ԱԺ-ի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով, նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։ Առաջին անգամ առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցնող անձի համար ևս սահմանել երդման արարողություն Ազգային ժողովում:

Նախագծով բարեփոխվել է նաև դատախազների կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգը՝ հստակեցնելով այն կարգավորող նորմերը:  Մասնավորապես, հստակեցվել է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը և վարույթ հարուցելու կարգը, վարույթի հարուցման հիմքերը, դատախազի, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ,  իրավունքներն ու պարտականությունները: Ի տարբերություն գործող տարբերակի՝ նախագծում մանրամասնորեն կարգավորվել են կարգապահական պատասխանատվության հիմքերի, կարգապահական տույժերի, դրանք նշանակելու իրավունք ունեցող անձանց շրջանակի, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի ու ժամկետների, կարգապահական տույժը հանելու կամ մարելու, ինչպես նաև էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգի հետ կապված բոլոր հարցերը:

Կստեղծվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար գործառնական անկախության ավելի լայն հնարավորություններ: Գործադիրը հավանություն է տվել  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը կնպաստի հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման արդյունավետության բարձրացմանը: Օրինագծի  մշակումը պայմանավորված է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքը ՀՀ նոր սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից, ինչպես նաև բխում է Ասիական զարգացման բանկի կողմից մշակված «Կարգավորման անկախության բարձրացում» հաշվետվության հիման վրա ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ ՀՀ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման անկախության բարձրացման նպատակով իրավական գործողությունների ծրագրից:  Նախագծով առաջարկվող փոփոխությամբ գործող կարգավորումը համապատասխանեցվել է ՀՀ սահմանադրությանը՝ միաժամանակ ամրագրելով սահմանադրական նորմի իրացման մեխանիզմներ:

Նախագծով լրացվել են հանձնաժողովի անդամի նշանակմանը խոչընդոտող, ինչպես նաև նրա լիազորությունների դադարեցման հիմքերը, այդ թվում՝  հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տալու կարգը, որը համապատասխանեցվել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքին: Լրամշակվել են հանձնաժողովի նախագահի իրավասությունները, ինչպես նաև   նախատեսվել են հանձնաժողովի անունից պաշտոնական փաստաթղթեր ստորագրելու, հանձնաժողովի որոշումների և այլ փաստաթղթեր նշագրելու՝ հանձնաժողովի անդամի իրավունքների վերաբերյալ դրույթներ:Նախագծով ամրագրվել են նաև հանձնաժողովի արտահեր թ նիստ անցկացնելու իրավական հիմքերը, ինչպես նաև հանձնաժողովի նիստում քննարկման ոչ ենթակա հարցեր քննարկելու կարգը: Նախագծի ընդունման նպատակը հանձնաժողովի համար գործառնական անկախության ավելի լայն հնարավորությունների ստեղծումը, հանձնաժողովի մանդատն իրագործելու կարողությունների բարելավումն է, ինչն էլ բխում է հանրային կարգավորման շահերից:

Օրինագծերի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետբյուջեի ծախսերի էական նվազեցման

Գործադիրը հավանություն է տվել  «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը նախ և առաջ պայմանավորված է կենսաթոշակային համակարգում գործող օրենսդրական սահմանափակման վերացմամբ և առկա գործընթացների հստակեցմամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվող լուծումների ընդունման պարագայում հնարավոր կլինի լուծել մինչև 2017թ. հուլիսի 1-ը կենսաթոշակի նշանակման հնարավորության սահմանափակման խնդիրը, որն իր հերթին հնարավորություն կստեղծի պահպանելու դատախազական և քննչական համակարգերի ամբողջականությունը, ապահովելու վերջիններիս բնականոն աշխատանքը՝ խուսափելով մասսայական կադրային փոփոխություններից, ինչպես նաև կհանգեցնի ՀՀ պետբյուջեի ծախսերի էական նվազեցման: 

Կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի կայան 

Կառավարությունն ընդունել է «Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման» ծրագրի մասին որոշում: Հիմնավորման համաձայն՝ գյուղատնտեսության զարգացման և արդյունավետության բարձրացման գործում առանձնակի կարևորվում է գյուղատնտեսական տեխնիկայի կայանների ստեղծման, օգտագործվող գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման խնդիրները:

Ծրագրի իրականացումը նախապայմաններ կստեղծի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների արդյունավետության բարձրացման, մշակվող հողատարածքների քանակի ավել ացման, գյուղացիական տնտեսությունների բարեկեցության բարձրացման և գյուղական համայնքների զարգացման համար:

Ծրագրի նպատակն է` բարձրորակ ծառայությունների մատակարարմամբ, նպաստել  որակական և ինքնարժեքի տեսանկյունից մրցունակ գյուղմթերքի արտադրությանը, միևնույն ժամանակ ապահովելով  հանրապետությունում առկա գյուղտեխնիկայի վերազինում, ինչպես նաև հնարավորություն  տալ ֆերմերին խուսափել տեխնիկայի ձեռքբերմանը ուղղված ներդրումներից: Սա հատկապես արդիական է փոքր հողատարածքներ  մշակող ֆերմերների համար, քանի որ ակնհայտ է, որ նրանց համար որևէ տեսակի գյուղտեխնիկայի ձեռքբերումը խնդրահարույց է:

Ծրագրի նպատակն է պետություն–մասնավոր հատված համագործակցության շրջանակում ստեղծել գյուղատնտեսական տեխնիկայի կայան, որի միջոցով համապատասխան ծառայություններ կմատուցվեն ոլորտի սուբյեկտներին: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ   հանրապետությունում գյուղտեխնիկայի վերազինումն ապահովելու համար որոշ միջոցներ են տրամադրվել այն կառույցներին, ֆերմերներին և բիզնես օղակներին, որոնք ուզում են դրանով զբաղվել: Ըստ այդմ՝ լիզինգի 9 տոկոսի 7 տոկոսը պետությունը սուբսիդավորում է և այդ  բիզնեսով զբաղվողները հնարավորություն կունենան այն վերցնել 2 տոկոսով: 

«Մենք կարծում ենք, որ տրամադրվող  այս օղակը բավականին կփոխի գյուղտեխնիկայի մակարդակը և որակը»,- ընդգծել է վարչապետը:

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, մշակության,  բերքահավաքի աշխատանքների կազմակերպման համար ընթացիկ տարում պահանջվող մատչելի վարկային ռեսուրսների ապահովման համար: Որոշման համաձայն՝  տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2017թ. համար սահմանվում է ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:  Վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին վերլուծություն իրականացնել այդ վարկերի օգտագործման արդյունքների վերաբերյալ և հստակ հայտանիշեր ձևակերպել դրանց տրամադրման համար: 

Կառավարությունը մտադիր է վերջնական լուծում տալ հանրակացարանային բնակտարածքների խնդրին 

Կառավարության որոշմամբ   Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում գտնվող 2066.6 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 161 քառ. մետր մակերեսով վարչական շենքը նվիրաբերության կարգով կտրամադրվի այնտեղ բնակվող ընտանիքներին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով նմանատիպ խնդիրներին, նշել է, որ պետք է այս դաշտն օրինականացնել և բնակարանները հատկացնել այնտեղ երկար ժամանակ բնակվող ընտանիքներին: 

«Այժմ այդ խնդիրն օդի մեջ կախված է, ոչ գույքն է մերը, ոչ դրա հետ կարող ենք որևէ բան անել: Չգիտեմ, բնակվող մարդը կոմունալ վճարումները կատարո՞ւմ է, թե ոչ, գույքահարկ վճարո՞ւմ է, թե չի վճարում: Պետք է մարքել այդ դաշտը: Նման հանձնարարական ձևակերպեք, խնդիրը լուծենք, բայց հստակ հայտանիշերով»,- ասել է վարչապետը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ ընդգծել է, որ ՊՆ համակարգում ևս նման խնդիր կա: Նրա խոսքով, առկա է ծառայողական ֆոնդի 1200 բնակարան, որտեղ բնակվում են մարդիկ, ովքեր օրենքով ենթակա են բնակարանային փոխհատուցման, արդեն անցել են զինթոշակի: «Ոմանք էլ արդեն մահացել են և այդ բնակարններում ապրում են նրանց ընտանիքները: Այդ հարցում եղել են շատ սուբյեկտիվ որոշո ւմներ: Բայց 1200 ընտանիք օդից կախված վիճակում է: Մենք էլ ենք այդ գործընթացն ավարտում ու առաջիկա շաբաթներին ներկայացնելու ենք նրանց սեփականաշնորհման գործընթացը»,- ասել է նախարարը: 

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ  առաջարկվում է «Երվերելակ» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնեմասը մրցութային եղանակով ներկայացնել մասնավորեցման՝ բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափ գումարով` 94 009 740 դրամով: Ընկերությունը ներկայումս գործունեություն չի ծավալում:

Ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցի՝  Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ  Աշոտ Մարկոսյանը հայտնել, որ վարչությունը կառավարությանն է ներկայացրել պետական գույքի մասնավորեցման գործընթացի ու դրանից ակնկալվող միջո ցների մասին տեղեկանք:

 «Տեղեկանքն ամբողջությամբ պատրաստ է և ներառում է նաև օրենսդրական դաշտի փոփոխությունների արդյունքում այն հնարավորությունները, որոնք կարող են ավելացնել պետական բյուջեի եկամուտները»,- ասել է Ա. Մարկոսյանը: Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է ներկայացված նյութերի քննարկման նպատակով հաջորդ շաբաթ կազմակերպել խորհրդակցություն: 

Կբարձրանա զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը 

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նախատեսվում է քայլեր ձեռնարկել սահմանափակ ռեսուրսներով ավելի շատ շահառուների զբաղվածության ապահովման, ինչպես նաև զբաղվածության պետական ծրագրերի իրականացման բիզնես գործընթացները պարզեցնելու համար:

Արդյունքում ակնկալվում է զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայի արդյունքներով վեր հանված խնդիրների իրավական լուծումների ապահովում, ծրագրերի իրականացման մեխանիզմների հստակեցում, շահառուների առաջնահերթությունների պարզեցում, զբաղվածության պետական քաղաքականության իրականացման գործընթացում գործատուների մասնակցության շրջանակների ընդլայնում, ոչ նպատակային օգտագործված գումարների հետ վերադարձման մեխանիզմների ամբողջականացում:

Նախատեսվող գործառույթների պատվիրակումը մասնագիտացված կազմակերպությանն առավելագույնը կմեծացնի ծրագրի իրականացման արդյունավետությունը` գործառույթների ամբողջական և լիարժեք իրականացման տեսանկյունից: Առաջարկվո ղ փոփոխությամբ հստակ կտարանջատվեն ծրագրի իրականացման կազմակերպական և մասնագիտական գործառույթները: Որոշմամբ  հնարավորություն է տրվում անմրցունակ անձանց ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում մեկից ավելի անգամ` տվյալ ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:

Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросТреугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Ливанские армяне строят в Ереване «ливанскую деревню»Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Армянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условием