Վարդան Արամյանը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսական աճի ապահովումը
ЭкономикаՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական վարչությունից, հանդիպման նպատակն էր Երկարաձգվող վարկային գործիքի վերջնական ամփոփիչ վերանայումը:
Կողմերը քննարկել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, մասնավորապես, պետական պարտքի կայունությանն առնչվող հարցերը, որոնք ուղղորդում են պարտքի մակարդակի կայունությունն ու տնտեսական աճի ապահովումը: