Վերականգնվող էներգիայի ոլորտում Գեղարքունիքի մարզում կիրականացվի 150 մլն դոլարի ներդրումային ծրագիր
ЭкономикаԿառավարությունը հավանություն տվեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում հողամասերն առանց մրցույթի վարձակալության տրամադրելու համար «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» կողմից ներկայացված հայտին: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ աջակցություն է ցուցաբերվում ներդրող ընկերությանը, ինչպես նաև ՀՀ վերականգնվող էներգետիկայի քաղաք ականության իրականացման համար անհատական քայլերի որոշակիացմանը:
Նախարարի խոսքով, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրով սահմանվել են գործողություններ տասնամյա հեռանկարում՝ 2011-2020թթ.. վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության խթանման համար:
«Կառավարության որոշմամբ թույլատրվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր համայնքների վարչական սահմաններում գտնվող, Կոտայքի մարզի Մեղրաձոր, Հրազդան համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ընդհանուր մինչև 1,250 հեկտար առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրել ԱՄԷ-ում գրանցված «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը՝ վերականգնվող էներգիայի (քամու) կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության առաջնեկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ ուսումնասիրություններ իրականացնելու համար»,- ասաց Մանուկյանը՝ ավելացնելով, որ նախարարության գնահատականներով նախատեսվող քամու կայանների հզորությունը կկազմի մոտ մինչև 150 մեգավատտ, իսկ ներդրումների ծավալը՝ 150 մլն դոլար:
Վարչապետը կարևորեց ընդունված որոշումը և հորդորեց նախարարին հետևողական լինել և ուշադրության կենտրոնում պահել տվյալ ծրագրի իրականացման ընթացքը: