Արգենտինայի նախագահին զանգահարելն ավելի հեշտ է, քան Մեսիին. Մարադոնա
СпортԱրգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան տեղեկացրել է, որ չի կարողացել կապնվել արգենտինացի հարձակվող Լիոնե Մեսիի հետ, ում վերջերս որակազրկել են չորս խաղով` մրցավարին վիրավորելու պատճառով:
«Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին զանգահարելն ավելի հեշտ է, քան Մեսիին: Ես Լիոնելին զանգահարել եմ շատ անգամ, ցանկանում էի խոսել նրա հետ, սակայն նա ինձ այդպես էլ չպատասխանեց»,- ինչպես հաղորդում է Sport.es-ը, ասել է Մարադոնան:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Մարադոնան պնդել է Մեսիի որակազրկումը, սակայն մասնագետն ավելի ուշ հանդես է եկել հերքմամբ: