Ազգերի լիգա. Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները չեն կարող հայտնվել նույն խմբում
СпортՖուտբոլի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում կարող են հայտնվել նույն դիվիզիոնում, սակայն ոչ նույն խմբում, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Նույնը կլինի նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեպքում, եթե ՈւԵՖԱ-ի կազմկոմիտեի որոշումն ուժի մեջ մնա վիճակահանության ժամանակ:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն հավաքականների մասնակցությամբ նոր մրցաշարի անցկացումն ու կանոնադրությունը հաստատել էր 2014-ի դեկտեմբերին: 2018 թվականի սեպտեմբերից մինչեւ նոյեմբերը ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրների ազգային հավաքականները վարկանիշով կբաժանվեն չորս դիվիզիոնների:
A եւ B դիվիզիոններում կլինեն չորսական խմբեր, յուրաքանչյուրում ընդգրկված կլինի երեք հավաքական: C դիվիզիոնում կլինի երկու խումբ՝ երեքական թիմով, երկու խումբ էլ՝ չորսական թիմով: D դիվիզիոնում կլինի չորս խումբ՝ չորսական թիմերով:
Ազգերի լիգայի հաղթողը հայտնի կդառնա 2019թ. հունիսին: Կիսաեզրափակիչ զույգերը կկազմեն A դիվիզիոնի խմբերի հաղթողներրը: Չորս ուժեղագույնները կնվաճեն Եվրո-2020-ի ուղեգրեր: