Սյունյաց աշխարհից եկած «արյան բաղնիքներ» սպառնալիքից մինչև Շահեն Հարությունյան. Նաիրա Զոհրաբյանը՝ ՄԻՊ զեկույցի մասին
Բնական է, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը պիտի նման բուռն քննարկումներ առաջացներ և մի ամբողջ օր տևեր, որովհետև Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ մարդու իրավունքները խախտված չլինեն,-Ազգային ժողովում՝ ՄԻՊԻ-ի 2013 թվականի զեկույցի վերաբերյալ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը,-այս մասին հայտնում է ORER.am-ը:
Նախքան բուն զեկույցին անդրադառանալը Զոհրաբյանը մեկ դիտարկում արեց երեկ ԱԺ-ում հնչած հետևյալ տեսակետի վերաբերյալ. «Երեկ ասվեց, որ կուսակցականացնում են ուսանողներին, խոսքը չէր վերաբերում, որ ուսանողը, ինչպես ՀՀ ցանկացած չափահաս քաղաքացի իրավունք ունի ունենալ քաղաքական կողմնորոշում ունենալու: Դա միանգամայն նորմալ է: Իմ գործընկերը նկատի ուներ ՀՀ բուհական հաստատությունները քաղաքական լեքսիկոնում արդեն կլասիկ դարձած «սաքուլիկների» վերածելու: Կարծում եմ, միանգամայն հասկանալի է, թե ինչ նկատի ունենք մենք խոսելով ուսանողների՝ «քաղաքական կողմնորշումների» մասին»:
Անդրադառնալով ՄԻՊ զեկույցին ասաց, որ Հայաստանում ըստ պաշտոնական վիճակագրության կա մեկ միլիոնից ավելի աղքատ մարդ, բայց բոլոր սոցիոլոգիական հարցումներով՝ պալատական, ոչ պալատական, կիսապալատական, անկախ, կիսաանկախ, ՀՀ քաղաքացիների գերակշռիռ մեծամասնությունը առաջնահերթ իրենց դժգոհություների շարքում մատնանշում են ոչ թե իրենց սոցիալական կարգավիճակը, աղքատությունը կամ գործազրկությունըՙ այլ անարդարությունը, կոռուպցիան՝ դատական համակարգում, իրավապահ համակարգի հանդեպ անվստահությունը: Զոհրաբյանը բնական է համարում այն, որ պաշտպանի զեկույցում կարմիր թելով անցնելու է դատարանների ոչ անկախ լինելու թեզը. «Դա միանգամայն օրինաչափ է, որովհետև չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվի մի քաղաքացի, որը կհավատա, որ մեր դատական համակարգն արդար է և կհավատա, որ Հայաստանում դատարանները քաղաքական պատվեր չեն կատարում: Եթե կգտնվի նման քաղաքացի, ապա մենք այդ քաղաքացուն կներկայացնենք Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բացառիկ այլ տրամաբանություն ունեցող քաղաքացի: Այլապես հնարավոր չէ բացատրել, թե ինչպե՞ս մեկ անչափահաս քաղաքացու, օրինակ Շահեն Հարությունյանին, դատապարտում են պայմանական չորս տարի ազատազրկման, իսկ մեկ այլ երիտասարդի, սյունյաց արքունիքից, խիստ կոնկրետ հանցագործության համար որևէ մեկ օր պատժի չեն ենթարկում: Ի դեպ, սյունյաց տխրահռչակ մարզպետի տարեգիրը, խորհրդականը տևական ժամանակ է հանդես է գալիս խիստ կոնկրետ սպառանլիքներով: Այսօր էլ, ցիտեմ բնօրինակից, խոստացել է «արյան բաղնիքներ» սարքել: Ես հասկանում եմ, որ Սյունիքի մարզպետի աշխատանքային ռեժիմում է ահաբեկելը, սպառնալը, կրակելը, վախեցնելը: Հետևաբար, նրա տարեգիրը ահա այսպիսի լեքսիկոնով պիտի իր մտքի գոհարները շարադրի իշխանությունների հովանավորությամբ գործող լրատվամիջոցներում, բայց հայտնի խոսք կա՝ ուժը ծնում է ուժ»:
ԲՀԿ քարտուղարը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրեց ուշադրության կենտրոնում պահել «արյան բաղնիքներ» սպառնալիքի վրա: