Քիմ Քարդաշյանը կտրել է մազերն ու ներկայացել մարմինն ընդգծող հագուստներով (ֆոտո)
Ամերիկյան ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը կարծես թե դուրս է գալիս մեկուսացումից, որի մեձ հայտնվել էր Փարիզում տեղի ունեցած կողոպուտից հետո։
Եվ ահա նախօրեին Քիմը հայտնվել է հանրության առաջ՝ նոր ոճով ու նոր տեսքով։ 36-ամյա Քիմը ընտանիքի հետ Բևերլի Հիլզում նկարահանում էր իրենց շոուն։ Քիմը ներկայացել էր կարճ մազերով։
Ռեալիթի աստղը կրում էր մոխրագույն ջինսե տաբատ, որով ցուցադրում էր բարակ գոտկատեղը ու ոչ այնքան համաչափ մյուս բարեմասնությունները։ Ջինսի հետ Քիմը համադրել էր կորսետ ու բարձրակրունկներ։
