Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16.1 տոկոսով
ЭкономикаՀայաստանում 2017 թվականի հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 228 մլրդ 434.3 մլն դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016 թվականի նույն ժամանակահատվածում դրա ծավալը կազմել է 194 մլրդ 105.5 մլն դրամ: 2017 թվականի հուն վար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 16.1 տոկոսով:
Այդ թվում՝ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործումն այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 46 մլրդ 983.6 մլն դրամ 2016 թվականի հունվար-փետրվարի 37 մլրդ 578.4 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 8 տոկոսով:
Մշակող արդյունաբերության ճյուղում աճը կազմել է 23.3 տոկոսով: 2017 թվականի հունվար-փետրվարին դրա ծավալը կազմել է 122 մլրդ 542.8 մլն դրամ, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 99 մլրդ 928.9 մլն դրամ:
Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ճյուղում աճը կազմել է 9 տոկոս: Դրա ծավալը 2017 թվականի հունվար-փետրվարին եղել է 55 մլրդ 60.7 մլն դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 53 մլրդ 129.3 մլն դրամ:
5.3 տոկոսով ավելացել է ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարումն ու վերամշակումը` այս տարվա հունվար-փետրվարին կազմելով 3 մլրդ 847.2 մլն դրամ: Նախորդ տարվա հունվար-փետրվարին այն կազմել էր 3 մլրդ 468.9 մլն դրամ:
Բոլոր արժեքային ցուցանիշները բերվել են համադրելիության մակարդակի: Համեմատության համար արժեքները չեզոքացվում են` այնուհետև համեմատվում: