Էջմիածնում 4-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած կնոջը տեղափոխել են Երեւան
ОбществоԷջմիածնում մարտի 28-ին շենքի 4-րդ հարկից նետված 40-ամյա կինը «Վաղարշապատ» ԲԿ-ից տեղափոխվել է Երեւան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից: 40-ամյա կնոջ վիճակը եղել է ծայրահեղ ծանր եւ անհրաժեշտություն է եղել նրան Երեւան տեղափոխելու:
Ավելի վաղ NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ մարտի 28-ին, ժամը 14:35 բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 1977-ին ծնված կին, պարզվել է, որ կինը նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմանում ինքնասպանություն գործելու նպատակով շենքի 4-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից ցած է նետվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: