Սերժ Սարգսյանը շնորհավորել է ասորական համայնքին ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ
ОбществоՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Մաղթում եմ մեր ասորի քույրերին եւ եղբայրներին երջանկություն եւ հաջողություններ նոր տարում: Մաղթում եմ, որ բնության վերազարթոնքը խորհրդանշող այս տոնի հետ նոր վերածնունդ ապրեն Հայաստանի ասորական համայնքը, հայ-ասորական բազմադարյա բարեկամությունը եւ մեր մշակութային բազմաշերտ հարաբերությունները: Թող գարնանային այս պայծառ տոնը նոր ուրախության եւ բերկրանքի առիթ դառնա մեր ասորի հայրենակիցների համար:
Հայաստանի իշխանություններն առանձնահատուկ ուշադրությամբ եւ հոգատարությամբ են վերաբերվում հայաստանաբնակ բոլոր ազգային համայնքների, մասնավորապես՝ ասորական համայնքի խնդիրներին եւ կարիքներին: Մեր այս ուղեգիծը շարունակվելու եւ զարգանալու է այսուհետ եւս:
Շնորհավոր Հաբ-Նիսան»: