Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Հարություն Բադալյանը 21 տարեկան է
ОбществоԱպրիլյան քառօրյա պատերազմի հերոս Հարություն Բադալյանը ապրիլի 1-ին դարձել է 21 տարեկան: ՀՀ Նախագահի հրամանագրով նա պարգևատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում Արմենպրեսին հերոսը պատմել էր, որ վիրավորում է ստացել արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ` Թալիշում:
«Ինձ համար հերոսներ են այն տղաները, ովքեր քառօրյային կռվել են ու զոհվել։ Նրանցից յուրաքանչյուրը ինձ համար հերոս է:Սովորական քաղաքացին ինչպե՞ս կպաշտպանի իր տունը. նույնը դիրքն է զինվորի համար։ Երկու տարի կացարանը պաշտպանում է մեզ անձրևից, պաշտպանիչ պատը՝ ականի բեկորներից, ես էլ պետք է դիրքը պաշտպանեմ»,-պատմել է նա։
Իր երազանքների մասին խոսելով`Հարություն Բադալյանն ասել է, որ մենք բոլորս պիտի փորձենք արժանի զավակներ լինել նրանց համար, ովքեր կերտել են այս երկիրը: