Ապրիլյան պատերազմի կենդանի հերոսները. Մարատ Պետրոսյան
ОбществоՀակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ վերացրած Մարատին Ապրիլյան պատերազմից հետո Արցախում Ուստա Մարատ են ասում. ի պատասխան՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետը համեստորեն լռում է ու կախում գլուխը: «Արել եմ այն, ինչ կարողացել եմ անել, իսկ դա ավելին չէր, քան կյանքը հայրենիքին նվիրելը»,- ասում է Մարատը, երբ հարցնում են, թե ինչպես խիզախեց այդքան անգամ խոցել հակառակորդի տեխնիկան: