Հոնկոնգում Մաո Ցզեդունի դիմանկարն աճուրդով վաճառվել Է 12,7 մլն դոլարով
Культура ՉԺՀ-ի նախկին նախագահ Մաո Ցզեդունի դիմանկարը, որը պատկանում Է Էնդի Ուորհոլի վրձնին, Sotheby՚s-ի՝ Հոնկոնգում կայացած աճուրդում վաճառվել Է 98,5 միլիոն հոնկոնգյան դոլարով (12,69 մլն ամերիկյան դոլարով), ինչի մասին հաղորդվում Է աճուրդային տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սկզբնապես աճուրդի կազմակերպիչները պլանավորել Էին դիմանկարի համար ստանալ 11,6-ից մինչեւ15,5 միլիոն ամերիկյան դոլար: Դիմանկարը արվել Է 1973 թվականին: Կտավն ունի 127 x 106,6 սանտիմետր չափեր: Այն կատարվել Է ակրիլային ներկով եւ կտավի վրա մետաքսատպության կիրառմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: