Լևոնը գոհ չէր նոր Լևոնից, Ռոբերտը` նոր Ռոբերտից, Սերժն էլ գոհ չի լինի նոր Սերժից. Արմեն Ռուստամյան
Այսօր ԱԺ-ում պատգամավորների ելույթների ժամին ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին,-այս մասին հայտնում է ORER.am-ը:
Ռուստամյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները երկու փաստարկ են բերում: Ըստ նրանց՝ բարեփոխումները կապ չունեն երկրում առկա խնդիրների լուծման հետ, երկրորդ`եթե դա լավ բան է, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը դա անում:
Նա նաև նշեց, որ նախկին նախագահները միշտ էլ դժգոհ են իրենց փոխարինողներից. «Լևոնը գոհ չէր նոր Լևոնից, Ռոբերտը`նոր Ռոբերտից, Սերժն էլ գոհ չի լինի նոր Սերժից: Հասարակությունն էլ իր հերթին գոհ չի եղել 3 նախագահներից: Ինչո՞ւ պետք է գոհ լինեն չորրորդից»:
Ըստ Ռուստամյանի` դժգոհության պատճառն այն է, որ երբեք Հայաստանում չի եղել Սահմանադրության 2-րդ հոդվածին համապատասխանող իշխանություն: Ըստ ՀՅԴ-ական պատգամավորի՝ովքեր մտածում են, թե Սարգսյանի փոփոխությամբ իշխանությունը կփոխվի, սխալվում են:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողներին ու դրա անհրաժեշտությունը չգիտակցողներին, Արմեն Ռուստամյանն ասաց. «Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ, գոհարն էլ մեկ են»: