Երևանի քաղաքապետը ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի նահանգապետին
ОбществоՍանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին:
Հեռագրում մասնավորապես ասված է.
«Երևանի բոլոր բնակիչների և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ու զորակցությունը, խնդրեմ, փոխանցեք բոլոր զոհվածների հարազատներին ու մտերիմներին»: