Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրությունը
КультураԿոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլի 8-ից կբացվի «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը։
Ցուցադրության նպատակն է՝ լույս սփռել նվագարանների ստեղծման և զարգացման պատմությանը, դրանց կենցաղավարմանը, գործառույթներին, մշակութաբանական համապատկերին, ինչպես նաև երաժշտի ու նվագարանագործ-վարպետի դերին պատմության հոլովույթում։
Ներկայացվելու են բազմատեսակ ցուցանմուշներ` հնագիտական առարկաներ, ձեռագրերի և տապանաքարերի թվայնացված տարբերակներ, արխիվային լուսանկարներ, ավանդական նվագարաններ և այլն։
Ինչպես տեղեկացրին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հնչյուն ևլռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրության համադրողը Նայիրի Խաչատուրեանն է:
Ցուցադրությանն իրենց նպաստն են բերել հետևյալ գործընկեր հաստատությունները. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստանի պատմության թանգարան, Մաշտոցի անվան Մատենադարան, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան, Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ Վանքի Մատենադարան, Յուշամատեան։ Շնորհակալություն ենք հայտնում հետևյալ անձանց իրենց օժանդակության հա մար. Զիլճեան ընտանիք, Անահիտ Բերբերյան, Վարպետ Սադոև, Համլետ Պետրոսյան, Արգամ Այվազյան, Յակոբ Չոլաքեան, Շանթալ և Ժան-Կլոդ Օթըլիէ, Հրայր Բազէ Խաչերեան, Յարութիւն Խաչատուրեան։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլի 8-ից կբացվի «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը։
Ցուցադրության նպատակն է՝ լույս սփռել նվագարանների ստեղծման և զարգացման պատմությանը, դրանց կենցաղավարմանը, գործառույթներին, մշակութաբանական համապատկերին, ինչպես նաև երաժշտի ու նվագարանագործ-վարպետի դերին պատմության հոլովույթում։ Ներկայացվելու են բազմատեսակ ցուցանմուշներ` հնագիտական առարկաներ, ձեռագրերի և տապանաքարերի թվայնացված տարբերակներ, արխիվային լուսանկարներ, ավանդական նվագարաններ և այլն։
Ինչպես տեղեկացրին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հնչյուն ևլռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրության համադրողը Նայիրի Խաչատուրեանն է:
Ցուցադրությանն իրենց նպաստն են բերել հետևյալ գործընկեր հաստատությունները. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստանի պատմության թանգարան, Մաշտոցի անվան Մատենադարան, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան, Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ Վանքի Մատենադարան, Յուշամատեան։ Շնորհակալություն ենք հայտնում հետևյալ անձանց իրենց օժանդակության հա մար. Զիլճեան ընտանիք, Անահիտ Բերբերյան, Վարպետ Սադոև, Համլետ Պետրոսյան, Արգամ Այվազյան, Յակոբ Չոլաքեան, Շանթալ և Ժան-Կլոդ Օթըլիէ, Հրայր Բազէ Խաչերեան, Յարութիւն Խաչատուրեան։
http://armenpress.am/arm/news/
http://armenpress.am/arm/news/