Քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել
ОбществоՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը ապրիլի 2-ին քվեարկության օրը դիտորդներին քրեակատարողական հիմնարկների ընտրական տեղամասեր մուտք գործել չթույլատրելու վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայտարարությանը պարզաբանում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է.
«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ին թիվ 128-Ն որոշման հավելվածի 11-րդ կետի համաձայն` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 5 օր առաջ քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի պետին է ներկայացնում այն վստահված անձանց, դիտորդների, այցելուների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցուցակը, որոնք ցանկություն են հայտնել ներկա գտնվելու քրեակատարողական հիմնարկում կազմավորված տեղամասային կենտրոնում` քվեարկության ընթացքին հ ետևելու նպատակով, և այդ արդյունքների ամփոփման նիստին: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն այդ ցուցակում ներառված չէ, հետևաբար, այդ նպատակով նրանց մուտքը չի կարող թույլատրվել:
Ի դեպ քրեակատարողական հիմնարկում կազմավորված տեղամասային կենտրոնում անցկացվող քվեարկությանը հետևելու, ինչպես նաև ամփոփման նիստին դիտորդի կարգավիճակով ներկա գտնվելու նպատակով սահմանված կարգով համապատասխան հայտ են ներկայացրել ԵԱՀԿ/ԺՄԻԳ դի տորդական առաքելության ներկայացուցիչները և «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» ՀԿ-ից մեկ ներկայացուցիչ»: