Freedom House-ի զեկույցում նշվում է ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունների մասին
ОбществоՀայաստանին վերաբերող զեկույցում Freedom House-ն անդրադարձ է կատարել 2016թ-ի ապրիլյան պատերազմին:
Զեկույցում մասնավորապես շեշտվում է, որ չնայած որ ամենախիստ բախումները տևել են ընդամենը չորս օր, սակայն դրանք նշանակալի հետևանքներ են ունեցել:
«Ադրբեջանի հանկարծակի հարձակումը դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ մեկնարկեց ապրիլի 2-ին և դարձավ 1994թ-ի հրադադարից հետո ամենալայն հարձակումն էր` չորս օրվա բախումների ընթացքում բերելով աննախադեպ թվով կորուստներ երկու կողմերի համար էլ: Հայաստանի Հանրապետության տարածքը ևս կարճ ժամանակով հարձակման ենթարկվեց»,- նշված է զեկույցում:
Շեշտվում են նաև ադրբեջանական կողմից քաղաքացիների և գերի ընկած զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը դեպքերը: