Նավթի համաշխարհային գներն աճում են
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 0.63 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 51.35 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.52 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 54.45 դոլարի: