Հայաստանում մարտին սննդամթերքի գները նվազել են 0,8 տոկոսով
ЭкономикаՀայաստանում 2017 թվականի մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է սննդամթերքի 0.8% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 7.1% գնանկումը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, բանջարեղենի ապրանքախմբում 2017 թ. մարտին, 2016 թ. մարտի համեմատ, արձանագրվել է 13.4% գնաճ, իսկ 2017 թ. փետրվարի համեմատ` 7.1% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017 թ. մարտին փետրվարի համեմատ բանջարեղենի գները նվազել են 11.4-3.7%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 6.9%-ով:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017 թ. մարտին 2016 թ. մարտի համեմատ արձանագրվել է 3.0%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ`0.2% գնանկում, այդ թվում ձվի գինը նվազել է 0.7%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017 թ. մարտին 2016 թ. մարտի համեմատ գրանցվել է 14.9% գնաճ, իսկ 2017 թ. փետրվարի համեմատ 0.2% գնանկում: Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2017թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 0.8-0.5% գնանկում (մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գնանկումը կազմել է 0.7%), 7-ում՝ 0.5-1.2 գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 2017թ. մարտի 2016թ. մարտի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 15.7%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ՝ 12.7% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. մարտին փետրվարի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 0.9-16.1%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում: Մրգի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ արձանագրվել է 23.8%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ`2.0 % գնաճ: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2017թ. մարտին փետրվարի համեմատ մրգի գներն աճել են 0.5-3.4%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան, Գյումրի և Արտաշատ քաղաքներում), իսկ 4-ում գրանցվել է 4.6-1.3% գնանկում:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.3%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ՝ 0.5% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2017թ. փետրվարի համեմատ գրանցվել է 0.6% գնաճ: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է մսամթերքի 0.3-1.3% գնաճ (մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.6%-ով), իսկ 2-ում 1.0-0.8% գնանկում: 2017թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի՝ 0.2%, ալկոհոլ ային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների 0.4% գնաճ: