Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը ծանրացվել է
ОбществоNEWS.am-ը գրում է.
«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը ծանրացվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքներին ավելացվել է նաեւ ՀՀ ՔՕ-ի 155-րդ հոդվածը՝ Գործադուլի մասնակցելուն կամ գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):