Ереван, 24.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборов Армянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles Арестован сын Мартуна Григоряна Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт Амстердам Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet


Առաջին քրիստոնյա երկի՞րը. BBC-ի անդրադարձը Հայաստանին

Lifestyle

Հայաստանի՝ առաջին քրիստոնյա երկիրը լինելու մասին և ներկայացվում մեր պատմամշակութային ու կրոնական հուշարձանները:

Հայաստանն ունի ընդամենը 3 միլիոն բնակչություն և համարվում է Եվրոպայի ամենափոքր երկրներից մեկը: Հակառակ իր չափսերին՝ երկրի տեղը համաշխարհային պատմության մեջ իսկապես շատ մեծ է: Պատմաբանները պնդում են, որ այն աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն է, քանի որ քրիստոնությունը՝ որպես պետական կրոն, Հայաստանում ընդունվել է մեր թվարկության 301 թվականին:

Այժմ հայերի 95%-ը քրիստոնյա են, իսկ երկրի երկար պատմությանը կարելի է ծանոթանալ՝ այցելելով տեղի պատմամշակութային վայրեր:

Առասպելի համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցու առաջին առաջնորդը եղել է Գրիգոր Լուսավորիչը՝ հայոց արքա Խոսրով Բ-ին սպանած պարթև ազնվական Անակի որդին: Անակին մահապատժի ենթարկեցին, իսկ Գրիգորին հաջողվեց փախչել Կապադովկիա, ուր նրա հետագա դաստիարակությամբ զբաղվեց եպիսկոպոս Փիրմիլիանոսը:

Տարիներ անց Գրիգորը վերադարձավ հայրենիք և սկսեց հայոց արքաներին ու հայ ժողովրդին քրիստոնեություն քարոզել և համոզել, որ ընդունեն նոր կրոնը: Երբ սպանված թագավոր Խոսրովի Բ-ի որդի Տրդատ Գ արքան իմացավ Գրիգորի վերադարձի մասին, նրան ձերբակալելու հրաման արձակեց: Թագավորը տասներեք տարի շարունակ ստիպում էր նրան հրաժարվել քրիստոնեությունից, սակայն Գրիգորին համոզել չհաջողվեց, և հակառակը՝ Գրիգորը ցույց տվեց հավատի ուժն ու կարողացավ փոխել թագավորի համոզմունքները: Այդպիսով՝ 301 թվականին Տրդատ Գ-ն քրիստոնեությունը հռչակեց որպես Հայաստանի պետական կրոն:

Գառնու տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ ժայռակոփ ձորափի եզրին: Այն մեր թվարկության առաջին դարում կառուցել է Տրդատ Ա թագավորը: Ասում են, որ քրիստոնեության տարածումից դարեր առաջ կառուցված այս տաճարը նվիրված է եղել հայկական առասպելաբանության արևի աստծուն:

Քրիստոնեության ընդունումից հետո Տրդատ Գ-ի հրամանով բազմաթիվ հեթանոսական տաճարներ ավերվեցին, բայց Գառնիինը այն եզակիներից էր, որ մնաց կանգուն: Այժմ այն խոհրդանշում է հայերի՝ նախկինում հեթանոս լինելը: Տարեկան ավելի քան 136.000 զբոսաշրջիկ է այցելում Գառնի. Հայաստանում այն զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկն է:

Մայրաքաղաք Երևանից դեպի արևմուտք գտնվում է Վաղարշապատ քաղաքը, որը բոլորին հայտնի է որպես «սուրբ մայրաքաղաք»: Այստեղ է տեղակայված 630 թվականին հիմնված և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգություն համարվող Սուրբ Գայանե եկեղեցին, որը կառուցվել է կույս Գայանեի նահատակման վայրում: Նրան մահապատժի էր ենթարկել Տրդատ Գ-ն՝ իր իսկ քրիստոնյա դառնալուց տարիներ առաջ, գաղտնի քրիստոնյա լինելու համար, և այդ պատճառով Հայ առաքելական եկեղեցին Գայանեին դասել է սրբերի շարքին: Նրա գերեզմանը գտնվում է Սուրբ Գայանե եկեղեցու տակ:

Հայաստանի հարավ-արևելքում՝ Արարատյան դաշտի մոտ է գտնվում Խոր վիրապ վանական համալիրը, ուր բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը:

Խոր վիրապի աղոթարանը կառուցվել է 642 թվականին՝ Գրիգոր Լուսավորիչի բանտախցի վրա, իսկ համալիրի մյուս՝ համեմատաբար մեծ աղոթարանները ավելացվեցին ավելի ուշ՝ 1662 թվականին: Խոր վիրապը ևս Հայաստանի ամենաայցելվող վայրերից է, ուր գրեթե ամեն օր իրականացվում են ամուսնության և մկրտման արարողություններ:

Գառնու տաճարից դեպի հյուսիս-արևելք գտնվում է Գեղարդի վանական համալիրը, որը նույնպես համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն: Այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում՝ Հայաստանում քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո, սակայն համալիրի որոշ կառույցներ ավելացվել են 13-րդ դարում: Նախկինում այն անվանում էին «Այրիվանք» կամ «Այրերի վանք», քանի որ եկեղեցու որոշ հատվածներ գտնվում են լեռան ժայռաբեկորների մեջ փորված քարայրերում:

Վանքի անվան հետ կապված առասպելը պատմում է, որ Գեղարդն այն տեգն է, որով խոցել են Քրիստոսին, իսկ մինչ Սուրբ Էջմիածնի տաճար տեղափոխվելը այն մոտ 500 տարի գտնվում էր Սուրբ Գեղարդի վանքում: Ահա թե ինչու են մարդիկ որոշել վանքին այդպիսի անվանում տալ:

Վայոց Ձորի Եղեգիս գյուղում գտնվող Սուրբ Զորաց եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում՝ այն ժամանակ, երբ երկիրը Մոնղոլական տիրապետության տակ էր և պատերազմում էր սիրիացի մամլուքների դեմ: Եկեղեցին ունի մի խորան և երկու աղոթարան: Խորանի բարձր դիրքը թույլ է տալիս ենթադրել, որ մարտի մեկնելուց առաջ զինվորները գալիս էին այստեղ, որպեսզի օրհնություն ստանան:Cemetery of

Խաչքարերը կամ այլ կերպ ասած՝ քարի տափակ կտորները, որոնց վրա քանդակված են խաչեր ու տարատեսակ զարդանախշեր, համարվում են հոգու փրկության խորհրդանիշներ, ընդ որում՝ և՛ կենդանի մարդկանց, և՛ հանգուցյալների համար: Առաջին խաչքարերն ի հայտ են եկել 9-րդ դարում, որոնք կանգնեցվում էին նախկին հեթանոսական վայրերում՝ ի նշան նոր հավատքի: Հիմա խաչքարերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգությունների ցանկում:

Գեղարքունիքի մարզում է գտնվում Նորատուսի գերեզմանատունը, որը Հայաստանում խաչքարերի ամենամեծ հավաքածուն է իր ավելի քան 800 խաչքարերով, որոնցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ և չկրկնվող դիզայն: Նորատուսի խաչքարերը պատրաստվել են տարբեր դարերում, իսկ ամենահինը պատկանում է 10-րդ դարին:An ancient

Առաջին հայացքից անգլիական Սթոունհենջին շատ նման հայկական Քարահունջը գտնվում է Սյունիքի մարզում՝ Երևանից դեպի հարավ: Այն զբաղեցնում է ավելի քան 7 հա տարածք, ուր բրոնզեդարյան ժամանակաշրջանում մահացած մարդկանց աճյունները դնում էին քարե դագաղների մեջ և ծածկում մեծ սալաքարով:

Քարահունջի 223 քարերից մոտավորապես մեկ երրորդի վրա կան շրջանաձև անցքեր, որոնք, ըստ գիտնականների, հին ժամանակներում օգտագործվել են աստղադիտումներ անելու համար: Մեգալիթյան կառույցներն ունեն մինչև 2.8 մետր բարձրություն և կշռում են մոտավորապես 10 տոննա, իսկ վրան արված անցքերի տրամագծերը հասնում են մինչև 45 միլիմետրի: Այսպիսով՝ Քարահունջը համարվում է աշխարհի ամենահին աստղադիտարանը:

Юнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейков