Վիճաբանության արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացին Գյումրու ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է
ОбществоՎիճաբանության արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած անձը տեղափոխվել է Գյումրու «Բժշկական կենտրոն»:
Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Այս մասին տեղեկացրին բժշկական կենտրոնից:
Գյումրու Աթաբեկյան 172 հասցեում բնակվող երկու եղբայր թեժ վիճաբանություն են սկսել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ եղբայրներից մեկը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Վիճաբանության արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ է ստացել 1979 թվականին ծնված Աշոտ Թ.-ն: Նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղի փակ վնասվածք, ճակատային շրջանի մեծ հեմատոմա, գագաթային շրջանի սալջարդ, վերքեր, քթոսկրի կոտրվածք եւ շոկային վիճակ:
Աշոտ Թ.-ն գիշերը՝ ժամը 01:15-ին, տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ ստացել է համապատասխան բժշկական օգնություն: Նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Մանրամասները պարզ կլինեն քննության ավարտից հետո: