Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը
ОбществоԵրևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Կուսակցության Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով միաձայն որոշել է.
Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող Տարոն Մարգարյանը,
2-րդ համարն է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը,
3-րդը՝ Հովիկ Մուսայելյանը:
Այս մասին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին: