Սամվել Ալեքսանյանն իր «փառահեղ» հաղթանակը տոնելու է ապրիլի 12-ին. «Հրապարակ»
Общество«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեզ հասած տեղեկություններով՝ թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքները, պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանն իր «փառահեղ» հաղթանակը տոնելու է ապրիլի 12-ին, «Փարվանա» ռեստորանում։ Հրավիրված են նրա կայսրության աշխատողները, այդ թվում՝ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները։ Պետք է արձանագրել, որ այս կայսրության ողջ անձնակազմն անձնուրացորեն աշխատեց Լֆիկի համար՝ նրան բերելով աննախադեպ մեծ թվով ձայներ Երևանի տարածքում՝ 42 հազար 472 ձայն, երբ բավականին հայտնի օլիգարխներ, բարերարներ մարզերից ստացել են 3, 6, 7 հազար ձայն»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։