Սառուցյալ օվկիանոսը կնմանվի Ատլանտյանին
ОбществоԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Լեհաստանից, Գերմանիայից եւ Նորվեգիայից գիտնականներն ապացուցել են, որ ժամանակի ընթացքում Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը կնմանվի Ատլանտյան օվկիանոսին, հաղորդում է Science-ը։
Մասնագետները նկատել են, որ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի Եվրասիական ավազանի ջրերի ուղղահայաց տեղաշարժը ժամանակի ընթացքում ավելի է նմանվում Ատլանտյան օվկիանոսի՝ սառույցից ազատ հատվածներում կատարվող գործընթացներին։
Գիտնականները նշում են, որ դրան են նպաստում Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում ամռանը սառցե ծածկույթի հալչելու բարձր տեմպերը։ Օրինակ՝ 2011-ի ամռան վերջին Եվրասիական ավազանի գրեթե ամբողջ արեւելյան հատվածն ազատ էր սառույցից։