Վահան Բիչախչյանը Golden Boy-ի հավակնորդների թվում է
СпортՀայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի և Գյումրիի «Շիրակ»-ի 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընդգրկվել է Golden Boy ամենամյա մրցանակի հավակնորդների թվում:
Ցուցակը հրապարակել է իտալական Tuttosport-ը: Golden Boy-ը շնորհվում է մինչեւ 21 տարեկան տարվա լավագույն ֆուտբոլիստին: Փորձագետները իրենց վերջնական ընտրությունը կկատարեն աշնանը, սակայն երկրպագուները պաշտոնական կայքում կարող են քվեարկել արդեն հիմա: Մրցանակին հավակնում է մինչև 21 տարեկան 98 ֆուտբոլիստ:
Հավակնորդների թվում են նաև հայտնի ֆուտբոլիստների որդիներ, մասնավորապես Ջասթին Կլյուվերտը, Լյուկա Զիդանը, Յանիս Հաջին, Ֆեդերիկո Կյեզան: Ֆավորիտների թվում են այնպիսի ֆուտբոլիստներ, ին չպիսիք են` բրազիլացի Գաբրիել Ջեզուսը, ով հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթի»-ում, «Միլան»-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, «Մոնակո»-ի կիսապաշտպան Կիլիան Մբապեն և այլք:
Նախորդ տարի մրցանակը ստացել էր Պորտուգալիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ռոնատու Սանչիսը:
Վահան Բիչախչյանը փորձաշրջան է անցել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, բելգիական «Գենտ»-ում, իտալական «Ֆիորենտինա»-ում: Հայտնի է, որ տեղափոխությունը չի կայացել նրա տարիքի պատճառով: